Մեզ հետ միշտ ջերմ է մաքուր և հով

Օդափոխության համակարգ

Որոշ դեպքերում օդափոխությունը կենսական նշանակություն ունի (ծուխը կամ վնասակար գազերը լցվում են սենյակ)։

Օդափոխության համակարգը լուծում է մի քանի կարևոր խնդիր․
1․ Ածխածնի երկօքսիդի մակարդակի կարգավորում
2․ Խոնավության մակարդակի կարգավորում
3․ Հավելյալ ֆունկցիայի առկայություն (ջեռուցման գործառույթ)

Որպեսզի ապահովենք առողջ միկրոկլիմա սենյակում, անհրաժեշտ է օդափության համակարգի ճշգրիտ մոնտաժ։

Ջեռուցման համակարգ

Ջեռուցման համակարգը տարածքում օդի որոշակի ջերմաստիճանի  պահպանումն է՝ կյանքի համար բարենպաստ ջերմային պայմաններ ապահովելու համար։

Մոնտաժման աշխատանքների բարդությունը և աշխատատարությունը կախված է ջեռուցման համակարգի տեսակի հետ։ Յուրաքանչյուր ջեռուցման տեսակ ունի իր առավելությունները, թերությունները և տեղադրման ճիշտ եղանակը։

Միայն ճշգրիտ հաշվարկի, ջեռուցման համակարգի տեսակի ընտրության և գրագետ մոնտաժի համադրությունը կարող է ապահովել պատվիրատուի ցանկալի արդյունքը։

Հովացման համակարգ

Հովացման համակարգը օգտագործվում է տարածքում օդի ջերմաստիճանը նվազեցնելու համար՝ հեռացնելով օդի անցանկալի ջերմությունը և խոնավությունը։  Հովացման համակարգի տեսակները բազմազան են, և յուրաքանչյուրը ունի մոնտաժման իր նրբությունները։ Համակարգի ճիշտ ընտրությունը, զուգորդելով մոնտաժման մանրակրկիտ աշխատանքի հետ, կապահովի համակարգի շահավետ շահագործում։

Մեր Կատարած Աշխատանքները

Մեր մասին

Ինվենտ ՍՊԸ-ն իրականացնում է օդափոխության, ջեռուցման, հովացման, համակարգերի, կաթսայատների մոնտաժման աշխատանքներ։

Բարձր որակավորում ունեցող մասնագետները կատարում են իրենց աշխատանքը բարձր պատասխանատվությամբ և իրական ժամկետներում՝ ապահովելով որակ և երկարատև շահագործում։ Ինժեներները մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը և նորարարական լուծումներ են առաջարկում պատվիրատուներին։